ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Թե ինչպես կարող է խոսքը լինել միևնույն ժամանակ և շատ բնական, և գրական»

«Թե ինչպես կարող է խոսքը լինել միևնույն ժամանակ և շատ բնական, և գրական»
12.02.2015 | 16:18

«Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք, մեր սարերը, Բեռնաձիեր, Խումհար, Տաշքենդ, Աշնան արև վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետությունների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով»:
Գրել է Հրանտ Մաթևոսյանը: Հանրագիտարանային ոճով գրված այս ինքնակենսագրականում նշում է նաև. «Հր.Մ.-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք, մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները…»:
Կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան) հրաշալի օրինակ է ժամանակակից հեղինակների համար, թե ինչպես կարող է խոսքը լինել միևնույն ժամանակ և շատ բնական, և գրական. «Այստեղ երևում է, որ սցենարիստը մեծ գրող է: Ֆիլմում, իհարկե, տեղի են ունենում բավական փոփոխություններ, օրինակ, այդքան ուժեղ տպավորություն գործող ինքնադատի տեսարանը գրական գործում չկա»: Կինոգետը նշեց, որ «Աշնան արևը», «Տեր» մաթևոսյանական այս փայլուն գործերը նույնքան ուրույն, կարևոր տեղ են զբաղեցնում հայ կինոյի ժառանգության մեջ: Ռեժիսորը Բագրատ Հովհաննիսյանն է: «Այս կանաչ, կարմիր աշխարհը» կինոնովելը գրվել է Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով: Համանուն ֆիլմը նկարահանել է Յուրի Երզնկյանը:
Հայկական կինոյի մասին Հրանտ Մաթևոսյանն ասում է. «Շատ վատ կարծիք ունեմ: Շատ, շատ վատ կարծիք ունեմ, շատ ցավալի կարծիք ունեմ: Շատ վատ կարծիք ունեմ: Կարծում եմ՝ դա մեր ազգային ամբողջության, մեր ազգային ամբողջականության ամենահզոր զենք էր լինելու մեր ձեռքին, բայց այդպիսի զենք այսօր չկա... Որպես դանակ էլ չկա: Որպես խոհանոցի դանակ էլ չկա: Ցավալի է, որ այդ այդպես է: ՈՒրիշ զենք չունենք: Դիպլոմատիա չունենք: Ի՞նչ չունենք: Միջազգային իրավունքներ չունենք: Թուրքերը Բաթումի դաշնագրով մի դիվիզիայի իրավունք էին տվել. էդ դիվիզիան էլ չունենք: Կինո ունենք և թարգմանվելու և թարգմանելու իրավունք: Եվ ահա այդ հրաշալի զենքը ձեռքից կորցնել... Շատ ցավալի կորուստ է: Չեք հավատում, նայեք վրացական կինոն: Մեր ամբողջ երկիրը Վրաստանի մասին ինչ կարծիքի է և մեր մասին ինչ կարծիքի է: Կինոն նրանց ձեռքին զենք է, մեր ձեռքին զենք չի: Այդ եմ ասում» (Հանդիպում ԵՊՀ-ում, 1984 թ. սեպտեմբերի 28):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ